Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով  իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 7-ին «Ժամանակ»-ը գրել էր, որ Հարությունյանը արձակուրդից այլեւս չի վերադառնալու իր պաշտոնին, տեղեկացրել էինք նաեւ, որ որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը, ով, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: «Ես «Հրազդան» ՔԿՀ-ի պետն եմ ու այս պահին զբաղված եմ իմ աշխատանքով»,- մեզ ասաց Նավասարդյանը:
Փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել, սակայն արդարադատության նախարարությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ հայտարարելով, որ «որեւէ բան լինելու դեպքում մենք կտեղեկանանք»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ