Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանի մոտ երկրորդ շնչառություն է բացվել: Նրան  լրացուցիչ լիազորություններ են տրվել: Ոլորտի ոչ մի հարց՝ մեծ թե փոքր, առանց  նրա «դաբրոյի»  չի լուծվում:

Մինչդեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ուներ «լյուբիմչիկներ», եւ նրանց մեծ ինքնուրույնություն էր տվել: Մեկը Սննդի տեսչության պետ Աբրաամ Բախչագուլյանն էր: Նա ավելի շատ Տիգրան Սարգսյանի ենթակայության ներքո էր գործում, քան գյուղնախարարի: Պատահական չէր, որ պարբերաբար ստուգումների «աղաղակող» արդյունքներ էին բացահայտվում, եւ անգամ սկանդալ եղավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» ընկերության հետ կապված, որտեղ ստուգումներով խախտումներ էին բացահայտվել:

Իսկ հիմա այս մարմնի աշխատանքը կոորդինացնում է Սերգո Կարապետյանը, ով իսպառ մոռացել է իր ՕԵԿ-ական անցյալը»:

Տպել
Ամենաշատ