Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել հայկական շրջանակներում։ Առաջ են քաշվում տարբեր վարկածներ։

Ադրբեջանական վարկած - Սա, իհարկե, մի տարբերակ է, որն ունի իր հիմնավորումները։ Լեւոն Հայրապետյանն այն անձանցից էր, ով հսկայական միջոցներ էր ներդնում Արցախի ինքնությունն ու ինքնուրույնությունը շեշետելու համար։ Հայրապետյանը ԼՂ տնտեսության մեջ ամենանշանակալի ներդրումներ արած մարդկանցից է, օգնել է Ղարաբաղի բանակի եւ պետության կայացմանը, ի շահ Արցախի լոբբինգ է արել արտերկրում եւ ռուս-ադրբեջանական վերջին մերձեցման ֆոնին կարող էր դառնալ ադրբեջանական հակազդեցության թիրախ։

Հայաստանյան վարկած - 2011թ. ինչպես ամպրոպ  պարզ երկնքում  պայթեց Լեւոն Հայրապետյանի հարցազրույցը «Չենք լռելու» նախաձեռնությանը։ Գործարարն անխնա քննադատության էր ենթարկում հայաստանյան բարքերը, կռուպցիան, օլիգարխիան։ Վերջերս էլ Հայրապետյանը երեւաց «Եվրոպայի հայկական միությունների ֆորում» անունը կրող կառույցի միջոցառումների ժամանակ։ Այս կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկում ՀՀ իշխանություններին եւ որոշ կարծիքների համաձայն Ռոբերտ Քոչարյանին սատարող լոբբիստական միավորում է։ Այսպիսով, ահա, հայաստանյան վարկածն ունի մի քանի ենթավարկածներ. Դրանցից մեկի համաձայն նրա ձերբակալմամբ Ռուսաստանը թուլացնում է Ռոբերտ Քոչարյանին։

Իսկ եթե Հայրապետյանը Սերժ Սարգսյանին  սատարողներից է կամ էլ չեզոք է այս հարցում, նրա ձերբակալությունը կարող է համարվել Մոսկվայի պատասխանը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արտահայտած մտահոգությանը։

Քրեական վարկած - Եվ, իհարկե, չի կարելի բացառել ձերբակալության զուտ քրեական մոտիվը։ Ամեն դեպքում, պետք է հույս ունենալ, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ