Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրատես de facto» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի թանկացման պտուղներն արդեն քաղում է ժողովուրդը։ Թեեւ էլեկտրաէներգիայի սակագինը ծրագրված է բարձրացնել օգոստոսի 1-ից, այնուհանդերձ վերջին երկու շաբաթում խանութներում մի շարք ապրանքների գները բարձրացել են։ Եվ այսպես,արձանագրվել է տեղական արտադրության ապրանքների գնաճ։ Թերեւս դա անսպասելի չէր, եւ ենթադրվում է, որ հատկապես օգոստոսի 1-ից հետո տեղական արտադրության բոլոր տեսակի ապրանքների գները կբարձրանան։ Ասել է՝ կթանկանան հացի, ձվի, կաթնամթերքի, պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ տեխնիկական այլ ապրանքների գները։ Սա նշանակում է, որ առաջիկայում, իսկ ավելի ստույգ՝ ձմռան շրջանում, բնակչության սոցիալական բեռը  զգալի կավելանա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ