Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հրատապ հարցազրույցով , որում անդրադառնում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ձգձգելուն, սահմանների լարվածությանը, եւ ԲՀԿ-ին: Հարցազրույցն ըստ էության ահազանգ է, որ իշխանությունները պատրաստվում են ԲՀԿ-ի վրա ճնշումներ գործադրել: Իրականում Տեր-Պետրոսյանն ահազանգում է ԲՀԿ-ի, այսպես ասած, դավաճանության մասին, պարզապես այն առայժմ փաթեթավորում է «իշխանությունների ճնշումներ» ձեւակերպումով՝ այսպես ասած, նահանջի տեղ թողնելու, մանեւրի տեղ թողնելու համար:

ԲՀԿ-ի հետ կապված տագնապներ Տեր-Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո արդեն մի քանի անգամ հայտնել է՝ մի անգամ էլ, օրինակ, զգուշացնելով ԲՀԿ-ին սահմանադրական փոփոխությունների ծուղակից: Սակայն Գագիկ Ծառուկյանը երեւի թե պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ քննարկել այս փոփոխություններում ԲՀԿ-ի բաժինը, ինչն էլ անհանգստացրել է ՀԱԿԿ առաջնորդին: Առավել եւս, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ լինելուց հետո Գագիկ Ծառուկյանը ՀԱԿԿ-ից ըստ էության ստացավ այն, ինչ պետք էր: Մնացյալը կանի Հովիկ Աբրահամյանը: Ավելին՝ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանին հանդարտություն է անհրաժեշտ, որպեսզի Հովիկ Աբրահամյանը հանգիստ աշխատի, ավելորդ ֆորս-մաժորներում չհայտնվի եւ կամաց-կամաց հաստատի իր տիրապետությունը ամբողջ դաշտի վրա՝ հասարակական, քաղաքական, մեդիադաշտի, իշխանական դաշտի վրա: Դրանից հետո ամեն ինչ արդեն տեխնիկայի հարց կդառնա՝ «խնամիս ու ես» տարբերակով:

Բնական է, որ այս հեռանկարը Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող չգիտակցել ու չանհանգստանալ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ նա շարունակում է դաշնակից կամ աջակից որոնել կամ սպասել՝ ի դեմս Ռուսաստանի, ինչի համար էլ հարցազրույցում եւ՛ սահմանային լարվածության եւ Եվրասիական միությունում ձգձգումների համար մեղադրում է միմիայն Սերժ Սարգսյանին, կամ, այլ կերպ ասած, ըստ էության արդարացնում է Ռուսաստանին, նրա վրայից հանում է պատասխանատվությունը Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ շահավետ եւ վտանգավոր իրավիճակի համար:
Եվ ահա, Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին մեղադրանքներից մաքրելու փորձն է անում, հերթական փորձը, այսինքն՝ ըստ էության, հերթական անգամ ասվում է Մոսկվային, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը շատ ավելի հանգիստ կարող է շարունակել, եթե վստահի Հայաստանի իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ