Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի բաժնից պաշտոնապես պատասխանել են մեր թղթակցի գրավոր հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին։

Հարցին, թե արդյոք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման  ձգձգումը պայմանավորված է շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ ընթացող բանակցություններով, թե՞ քաղաքական այլ խնդիրներ կան, պատասխանել են. «Մենք բարձր ենք գնահատում  Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացում փորձագետների կողմից կատարված աշխատանքը։ Գործնականորեն բոլոր հարցերը լուծվել են։ Մնացել են մի քանի ասպեկտներ, որոնք, ըստ մեր ակնկալիքների, կկարգավորվեն մոտ ապագայում։ Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն երկկողմ բանակցությունների, բազմակողմ համաձայնագրերը, այդ թվում՝ տնտեսական բնույթի, միշտ դժվար է   համաձայնեցնել։ Ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահերով, որոնք պետք է հաշվի առնել՝ կոմպրոմիսային որոշում մշակելու համար։ Սա վերաբերում է նաեւ Հայաստանին, որը հետեւողականորեն ու փաստարկված պաշտպանում է իր դիրքորոշումը։ Միաժամանակ, սա չի նշանակում, որ միության որեւէ անդամ երկիր չի աջակցում Հայաստանի՝ ԵՏՄ-ին ամենամոտ ժամկետներում միանալուն։

Մեզ հղված պատասխանում ՌԴ ԱԳՆ-ն պայմանագրի ստորագրման ձգձգումը չի կապում ԼՂ-ի շոիրջ ԵՏՄ անդամ երկրների  միջեւ եղած տարաձայնությունների հետ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ