Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այժմ ինչով է զբաղված։ Մեր զրուցակիցը, սակայն չցանկացավ երկար խոսել, այլ ընդամենը լակոնիկ արձագանքեց.

Պարոն Թամամյան, ինչ գործունեությամբ եք այժմ զբաղվում։

Իմ ընտանիքով։

Իսկ բացի ա՞յդ։

Միայն իմ ընտանիքով։

Իսկ նպատակ ունե՞ք ապագայում ինչ-որ բանով զբաղվելու։

Դեռեւս չեմ մտածում։ Հանգստանում եմ։

Ազատության մեջ գտնվելուց հետո Դուք մեկուսացել էիք Ծաղկաձորում, ու տեղեկություններ կային, որ Ձեր ընկերներից նեղացել եք, դրա համար էլ որոշել եք բոլորից հեռու ապրել։ Կա՞ իրականում նման բան։

Հենց հիմա ես Երեւանում եմ, կարող եք անտենայով ստուգել։ Հիմա ես զբաղվում եմ իմ ընտանիքով, ոչ մեկ հիմա իմ աչքին չի գալիս ու ոչ էլ մտածում եմ ինչ-որ մեկի մասին։ Ցտեսություն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ