Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Բաղդասարյան, լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը, Ձեր կարծիքով՝ այս ընթացքում նրան ինչ է հաջողվել անել։

Բնականաբար 100 օրում հնարավոր չէր իրականացնել կառավարության ներկայացրած բոլոր ծրագրերը, բայց որ աշխատանք կատարվում է, որեւէ մեկը չի կարող բացառել։ Եվ ինձ թվում է, որ մինչեւ տարվա վերջ արդյունքներին արդեն տեսանելի կլինեն։ Եթե դա տեսանելի լիներ մեկ ամսվա կամ 100 օրվա ընթացքում, դա կարող էր բավականին ծանր անդրադառնալ փոքր ու միջին բիզնեսի վրա, որովհետեւ դա կլիներ տապոռային քաղաքականություն։

Սերժ Սարգսյանը գնահատե՞լ է վարչապետի 100 օրվա աշխատանքը, անցած հինգշաբթի ԳՄ նիստ եք ունեցել։

Նախագահը կտա իր գնահատականը։ Այս հինգշաբթի էլ ենք նիստ ունենալու։

Հնարավո՞ր է, որ այս նիստի ժամանակ տա իր գնահատականը։

Ինձ թվում է, որ որոշ խոսակցություն կլինի, իհարկե»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ