Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ օրերս 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին՝ «Ձի Վարդանին», ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գեւորգ Սարգսյանը եւ նրա հայրը, ով եւս մասնակցել էր ծեծին, շատ սերտ կապերի մեջ են Երկրապահ կամավորական միության եւ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը եւս ԵԿՄ անդամ է, որտեղից էլ ինքն ու որդին բարեկամացել են Մանվել Գրիգորյանի հետ: Ընդ որում, այդ բարեկամությունն այնքան խորն է, որ Ջունգլի ավտոմեքենաների վրա նույն պետհամարանիշն է (45 045), ինչ գեներալ Մանվելինը եւ Երկրապահի որոշ անդամներինը:

Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, «Ժամանակի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նման կապ նրանց միջեւ կա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ