Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչ նորաստեղծ Քննչական կոմիտեի հաստիքակազմը կհաստատվի, խոսվում է, որ կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալներից մեկի պաշտոնում կարող է նշանակվել ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը։ Վերջինս երեկ պատասխանեց մեր հարցերին։

Պարոն Միրզոյան, ճի՞շտ է, որ Դուք Քննչական կոմիտեում Աղվան Հովսեփյանի տեղակալ եք նշանավելու:

Ես տեղյակ չեմ, ինձ ոչ ոք ոչինչ չի առաջարկել։

Իսկ կա՞ նման ցանկություն։

Ես երկար պիտի մտածեմ, շատ երկար մտածեմ ու տրնգի  պարելով էլ չեմ գնա հաստատ։

Ինչո՞ւ պարոն Միրզոյան, կարծես  թե լուրջ կառույց է լինելու, այդպես են ասում։

Չէ, ես հոգնել եմ, որ քննիչին հրավիրեմ, քննիչին բացատրեմ ծայրից ծայր, հետո ասեմ, որ այդ ցուցմունքը թույլատրելի չէ, ու ինքը չհասկանա՝ դա ինչ է նշանակում, ասում է՝ ով պետք է թույլատրի, գնամ համաձայնեցնեմ։ Այս մակարդակից ես արդեն հոգնել եմ։

Այսինքն, ուզում եք ազա՞տ ապրել։

Մի քիչ էլ ազատ ապրեմ, ի՞նչ է եղել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ