Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն ահազանգում է, որ Երեւանի նախկին պետական կրկեսի մոտ Կռունկի սլաքը Դամոկլյան սրի պես կածված է փողոցի բանուկ մասի վրա:

«Մամուլի շենքի 15-րդ հարկից ամեն օր հետեւում ենք, թե Երեւանի պետական կրկեսի աշխատանքներն ինչ փուլում են, ու անհանգստանում: Աշխատանքային օրվա ավարտին, երբ բանվորները տուն են գնում, չգիտես ինչու, կռունկավարը կռունկի սլաքը Դամոկլյան սրի նման կախված թողնում է Ագաթանգեղոս փողոցի բանուկ մասի վրա շրջած:

Նկատի առնելով, որ վերջին շրջանում բնությունը «զայրացել է» եւ ուժգին քամիներն ու ընդերքի տատանումները Հայաստանի տարածքում ակտիվացել են, սարսափելի է մտածել, թե ինչ աղետալի վիճակներ կարող են լինել, եթե, Աստված մի արասցե, կռունկը հավասարակշռությունը կորցնի»,–գրում է թերթը։

Տպել
Ամենաշատ