Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ եւ հիմա էլ չի հրաժարվի դրանցից,-գրում է «Առավոտ» թերթը:

«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին:

Եթե, այդպիսով, Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, եւ այդ երկրի քաղաքացիների կյանքը դրանց արդյունքում կտրուկ չվատանա, ապա Արեւմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի, եւ Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի ՝ «մեզ ծեծում են (մեղմ ասած), իսկ մենք ուժեղանում ենք» հայտնի բանաձեւով:

Բայց եթե նույնիսկ ռուսաստանյան տնտեսությանը շատ ուժեղ վնաս հասցվի, միթե պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Ինչո՞ւ տնտեսական իրավիճակի վատթարացումը պետք է Պուտինին ստիպի, որ նա վաղը կամ մյուս օրը դադարի զինել Ուկրաինայի Արեւելքում պատերազմ վարող ապստամբներին, չուղարկի այնտեղ ծանր զինտեխնիկա եւ ոուսաստանյան զինվորական մասնագետներին: Եթե դա է նպատակը, ապա տնտեսական պատժամիջոցների հեղինակները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես անհույս գործ են բռնել: Չինովնիկներին եւ գործիչներին Արեւմուտք չթողնելն ընդհանրապես լուրջ քայլեր չեն՝ զուտ խորհրդանշական դեր են խաղում:

Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ եւ հիմա էլ չի հրաժարվի դրանցից: Ուրիշ հարց, եթե պատերազմը եւ, համապատասխանաբար, պատժամիջոցները տեւեն, ասենք, 10 տարի, եւ Արեւմուտքը նաեւ միջոցներ գտնի նավթի գինը գցելու»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Տպել
Ամենաշատ