Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 

Մի քանի ամիս է՝ Այգեստան 9-րդ փողոցի՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հարեւանությամբ գտնվող աղբամաններն իրենց տեղը չեն գտնում, գրում է «Առավոտ» թերթը

«Աղբամանները մեկ հայտնվում են դպրոցի պատի տակ՝ վտանգելով ուսուցիչների եւ երեխաների առողջությունը, մեկ՝ տեղափոխվում մեր երկրում գործող Գերմանիայի դեսպանատան հետնամասի պարսպի տակ: Աղբի իսկական տեղը նախատեսված է դեսպանատան պարսպի տակ. այդ մասին են վկայում աղբամանները պատնեշող հենապատերը, սակայն բանն այն է, որ դիվանագիտական այս ներկայացուցչությունը չի հանդուրժում իր պարսպի տակ աղբամանների գոյությունը, եւ նրա պահանջով աղբամանները տեղափոխվում են դպրոցի ցանկապատի տակ:

Նշենք, որ տարածքի բնակիչները աղբը թափում են հենց Գերմանիայի դեսպանատան պարսպի տակ, այսինքն՝ այնտեղ, որտեղ որ աղբամանների իրական տեղն է:

Աղբամաններն այդ տարածքից ընդհանրապես հանելով՝ Կենտրոն վարչական շրջանի աղբի համար պատասխանատուները խնդիրը ոչ միայն չլուծեցին, այլեւ ավելի բարդացրին»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ