Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին գնել ու Հայաստան է տեղափոխել թանկարժեք «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա: Զրահապատ ավտոմեքենան հատուկ պատվեր է, Հայաստան է բերվել ինքնաթիռով եւ դեռ գաղտնի է պահվում, այսինքն՝ դեռ չի շահագործվում: Այս մեքենաների գինը հասնում է մինչեւ 600 հազար ԱՄՆ դոլարի:

Նշենք, որ նման ավտոմեքենաներից հիմնականում օգտվում են երկրի առաջին դեմքերը, ինչը պայմանավորված է ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլեւ խոսում է մեքենան շահագործողի դիրքի մասին: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը «նախագահից 5 պակաս» վիճակում է իրեն զգում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ