Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժամանակի» տեղեկություններով, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրն է, վերջերս ձեռք է բերել մանկապղծության մեղադրանքով մոտ երեք տարի առաջ կալանավորված «Մեթըլ Փրինս Էլ–Թի–Դի»–ի սեփականատեր Սերոբ Տեր–Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը։

Կան նաեւ տեղեկություններ, որ Ախթալայի հանքը հինգ տարով տրվել է Մաքսիմ Հակոբյանին՝ կոնցեսիոն կառավարման։ Երեկ այս տեղեկությունը չհաջողվեց ճշտել անձամբ Մ. Հակոբյանից։ Ողջ օրը նրա հեռախոսը չէր պատասխանում, իսկ երեկոյան հեռախոսին պատասխանեց վարորդը: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ