Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 13-ին Նոր Նորքի մանկապարտեզի բանկում ծեծի ենթարկված եւ մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի ընտանիքի անդամները պատմել են, որ իրենց նկատմամբ սադրիչ գործողություններ են հրահրվում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Վարդանի քույրը՝ համատիրության ղեկավար տիկին Մարիետան պատմել է, որ օրեր առաջ եղբոր դաժանաբար ծեծի ենթարկած Գեւորգ Սարգսյանի քույրը եկել է համատիրություն եւ ասել, որ հաշվեհարդար է տեսնելու այն բանի համար, որ իր եղբայրը ձերբակալված է։ Հոխորտացել է, ահաբեկել թե, տիկին Մարիետային եմ ուզում տեսնեմ՝ «սենց անեմ, նենց անեմ»:

«Բայց քանի որ աղջիկը հոգեկան հիվանդ է, բնականաբար, կարծում եմ, որ նրան ուղարկել են պրովոկացիայի, մենք դեռ համբերում ենք»,– թերթին ասել է տիկին Մարիետան։ Նա նաեւ տպավորություն ունի, որ հարուցված քրեական գործն այլ ուղիով են ուզում շեղել. «Հիմա էլ ներկայացնում են, թե Վարդանը ծեծել է Գեւորգին, վրան ճանկռվծքներ կան, ուզում են երեւի ինքնապաշտպանություն ներկայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ