Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, անդրադառնալով սահմանում հակառակորդի կողմի դիվերսիոն հարձակումների եւ պատերազմը վերսկսելու վտանգի մասին, ասել է, որ իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ։ 

«Նման բաներից խուսափել չի կարելի։ Հավատացե՛ք, Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող»,– ասել է Սուրիկ Խաչատրյանը։ 
Հարցին, թե ինչպես է իր որդին սահման պահելու, եթե մեր երկրի համար դժվար օրերին անսթափ վիճակում ավտոմեքենա է վարել քաղաքի մայթերով եւ ՃՈ աշխատակիցների կողմից տուգանվել 150 000 դրամով, նախկին մարզպետը պատասխանել է. «Դե հիմա ջահել տղա է։ Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ։ Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի։ Ես իմ պատիժը տվել եմ։ Այդ մեքենան չկա։ Դա էլ պատժի մի ձեւ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ