Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում աճող լարվածությանն ու դրա հնարավոր հետեւանքներին՝ «Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ մեծանում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման վտանգը։

«Հակամարտության միջազգայնացման վտանգի տակ կարելի է հասկանալ շատ ավելի ընդարձակ գործընթացներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում ռազմաքաղաքական ինտեգրացիայի ճգնաժամ...:

Լարվածությունը վտանգավոր է այն, առումով, որ այն տեղի է ունենում հետխորհրդային տարածքի վերաձեւավորման ընթացքում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ բավականին խորը դիմակայության շրջանում։ Իսկ այդ դիմակայությունը եւ մոտեցումների տարբերությունը վերաբերում են ոչ միայն առանձին վերցրած մի երկրի, այլեւ՝ ողջ հետխորհրդային տարածաշրջանին: ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, իսկ ուկրաինական ճգնաժամը, փաստորեն արգելափակել է մյուս բոլոր ուղղություններով նրանց արդյունավետ աշխատանքը: Բացակայում է ամբողջական դիվանագիտական երկխոսությունը: Ուստի հայ-ադրբեջանական հակամարտության գոտում բռնության լարումը դառնում է միջնորդների կառուցողականության եւ արդյունավետության փորձություն»,– ասել է նա:

«Ես չեմ կարծում, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ կտեղակայվեն, չեմ կարծում, թե կրիտիկական մեծամասնությունը դրան կողմ կարտահայտվի»,-ընդգծել է Մարկեդոնովը, գրում է «Ժամանակ» թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ