Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտը» գրում է. «ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի շուրջ հերթական սկանդալային պատմությունն է հասունանում:

...Վերջերս «Գազպրոմ Արմենիա»–ի Հրազդանի մարզային մասնաճյուղում վիճաբանություն է եղել մասնաճյուղի ղեկավար Գագիկ Փիլիպոսյանի եւ Դավիթ Քոչարյանի միջեւ։ Պատգամավորը մի քանի մեքենաներով «գրոհել» է Փիլիպոսյանի ղեկավարած գրասենյակը։ 

Հրազդանում խոսակցություններ են շրջանառվում, որ Դավիթ Քոչարյանը ցանկանում է իր եղբորը տեղավորել Գազպրոմի մարզային գրասենյակի ղեկավարի պաշտոնում։ Վիճաբանության պատճառը, ըստ մեր աղբյուրի, հենց դա է եղել։ Ընդհանրապես, տեղացիներն ասում են, որ Դավիթ Քոչարյանը ոչ միայն այդ գրասենյակում է փորձում եղբորն աշխատանքի տեղավորել. տարբեր փորձեր են լինում՝ որեւէ ազդեցիկ ու եկամտաբեր ենթակառուցվածքում եղբորը տեղավորելու: Վիճաբանության պատճառը, ըստ մեր աղբյուրի, հենց դա է եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ