Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էրեբունիում «լավ տղերքի» շրջանում բունտ է հասունանում տարածքի «նայողներից» Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ, գրում է «Հրապարակ» թերթը:

«Անցած ամիս այստեղ մեծ «ռազբորկա» եղավ քրեական աշխարհում հայտնի երրորդմասցի Լյովիկի հետ: «Հակամարտող» կողմերից մեկն էլ Էրեբունու բնակիչ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանն է՝ Թոխմախի Մհերի փեսան ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին:

Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը երկու կողմերի միջեւ վերածվել է ծեծկռտուքի, ապ ամի կերպ հարթվել, մեր տեղեկություններով՝ նաեւ Հովիկ Աբրահամյանի միջամտությամբ:

Բայց թշնամությունը մնացել է, եւ Լյովիկին հարող եւ Մհերին դեմ շրջանակները պլան են մշակում նրան «գծերից գցելու» համար: Ասում են՝ ոչ մի արդյունք չեն տալիս նաեւ Մադաթյանի խաղաղություն հաստատելու ջանքերը»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ