Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում օպերատիվ ամփոփագրերը «զարդարում են» ոստիկանների կողմից կատարված հանցագործությունների մասին լուրերը, գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին կանխել կամ բացահայտել հանցագործությունները, իրենք են գնում այդ քայլին: Ոչ բոլոր դեպքերում են ոստիկանները կարողացել «հաջողությամբ պսակել» իրենց ապօրինությունը, բայց միայն այն հանգամանքը, որ նրանք դիմել են հանցանքի, բավականին խոսուն է:

Դատեք ինքներդ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2013թ. սեպտեմբերի 22-ին երկու կին ոստիկանությունում հայտարարություն էին տվել, որ գիշերն անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա նստեցնելով ավտոմեքենա, տարել է Ջրվեժի գերեզմանոց ու թողնելով այնտեղ, հեռացել: Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ դիմակավորված անձը եղել է նախկին ոստիկան, սերժանտ, 1985թ. ծնված Էդգար Վարագյանը, ով կոտրելով Ք. Բ.-ի տան պատուհանը, ներս էր մտել, ատրճանակով սպառնացել նրան ու անչափահաս դստերը: Հետո, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ին, կպչուն ժապավենով` դստեր ձեռքերը, եւ «անցել գործի»` հափշտակելով ոսկե զարդեր, 186 հազար դրամ եւ 100 դոլար: Այդքանից հետո կանանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենց»-ի բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների մոտ, որտեղ եւ կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել Ք.Բ-ի հետ:

2013թ. օգոստոսի 5-ին Գյումրիի «Ռուբին» ոսկերչական սրահից գողությունը իրականացրել էին գործող ոստիկանները: Գիշերը՝ ժամը 4:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը եւ նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը փորձել էին թալանել Գյումրիի Խաղաղության օղակ 8 հասցեում գործող «Ռուբին» ոսկերչական սրահը: Հատկանշականն այն է, որ ոսկերչական սրահը թալանելու փորձ անող ոստիկանները եղել էին դիմակավորված:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ