Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Արթուր Բաղդասարյանն ընդդիմության գիրկը վերադառնալուց հետո լրջորեն լծվել է իրեն պատկանող «Երեւան TV»-ի ռեստավրացիայի գործին: Նա մեծ փողեր է դրել, որպեսզի նոր եթերաշրջանով «բում» անի, եւ կուսակցության ընդդիմադիր պրոպագանդան գլուխ բերվի:

Գեղեցիկ ու բարձր ստանդարտների տաղավարներ են սարքել, ոլորտային «դեպարտամենտներ» ստեղծել, որոնք ղեկավարելու են կուսակցականները: Սակայն մեծ ջանքեր են գործադրում դրսից կշիռ ունեցող մարդկանց, լրագրողների հրավիրելու համար: Արդեն գրել ենք, որ նման առաջարկ է արվել հրապարակախոս Կարինե Հակոբյանին: Երեկ տեղեկացանք, որ Հակոբյանն ընդունել է առաջարկը եւ ղեկավարելու է հասարակական-իրավական ոլորտը: Նա վստահեցրեց, որ նպատակը ազատ, անաչառ ու պրոֆեսիոնալ հաղորդումներ պատրաստելն է:

Սեպտեմբերից՝ նոր եթերաշրջանի մեկնարկից հետո տեսանելի կլինի տկն Հակոբյանի աշխատանքը: Սակայն ոչ բոլորն են համաձայնում իրենց անունը կապել ՕԵԿ-ի հեղինակազրկված անվան հետ, եւ շատերը մերժում են համագործակցության առաջարկները: Իսկ նախօրեին ՕԵԿ-ը դատական կարգով շահել է Ագրարային համալսարանի հետ ունեցած վեճը եւ ինքն է տնօրինելու համալսարանի եւ կուսակցության գրասենյակի միջեւ ընկած վիճելի տարածքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ