Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «ԵԿՄ վարչության անդամ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ խուսափեց պատասխանել «Ժամանակի» հարցերին, որոնք վերաբերում էին այս օրերին ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը:

Մենք ուզում էինք պարզել՝ ինչպես է գնահատում  երկրապահ քաղաքապետը ստեղծված իրավիճակը, արդյոք հակամարտության սրման դեպքում պատրաստվո՞ւմ է զենք վերցնել եւ առաջին գիծ մեկնել:

Ընդհանրապես՝ զենք բռնել գիտի՞, թե՞ ոչ, քանի որ հայտնի է՝ նա խուսափել է բանակում ծառայելուց:

Ուզում էինք նաեւ պարզել՝ ինչպես էր օրերս իրեն զգում քաղաքապետը զինվորական համազգեստով: Տ.Մարգարյանն անտեսելով մեր հարցերը՝ հայտարարեց, թե ինքն արդեն անդրադարձել է այդ հարցերին: Մեր դիտարկմանը, թե այլ հարցեր ունեն,եւ դրանց չպատասխանելը նշանակո՞ւմ է, որ քաղաքապետը խուսափում է խոսել շփման գծում ստեղծված իարվիճակից, հակադարձեց. «Ես չեմ խուսափում, ես այդ հարցերին պատասխանել եմ,բարի եղեք, տեսեք»: 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ