Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Սոչին, անկասկած, ավելի շատ նոր, քան հերթական հանգրվան է։ Խնդիրը հասկանալն է, թե ինչի հետ գործ ունենք՝ նոր բանակցային՝ Մինսկի խմբին զուգահեռ եւ աստիճանաբար խումբը դուրս մղող, այսինքն՝ ֆորմատի փոփոխության տանող գործընթացի՞ հետ, որ նախաձեռնում է Ռուսաստանը, թե՞ ընդամենը բանակցային գործընթացում աշխուժանալու փորձերի միջոցով Արեւմուտքի հետ, այսպես ասած, առեւտրի նախադրյալներ եւ գործիքներ ստանալու փորձի հետ, որ կիրառում է Պուտինը ներկայիս Արեւմուտք-Ռուսաստան լարվածության, Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականության ֆոնին։

Չի բացառվում, որ Պուտինի մաքսիմումը նոր ֆորմատի ձեւավորումն է, իսկ մինիմումը՝ Արեւմուտքի հետ քիչ թե շատ հաջող առեւտուր անելը։
Ակնհայտ է, որ եթե բանակցային գործընթացը սկսի տեղավորվել մեկ տերության միանձնյա թելադրանքի շրջանակում, հատկապես Ռուսաստանի, որի համար կովկասյան տարածաշրջանն ու ղարաբաղյան խնդիրը  դարձել են Արեւմուտքի դեմ շանտաժի հարմար տարածք, ապա, չնայած Սոչիից հետո ենթադրվող կայունությանը, ապակայունացման հավանականությունն է ավելի մեծանում, ինչը չի բխում Հայաստանի շահերից։

Հետեւաբար՝ Հայաստանի շահերից բխում է անել ամեն ինչ Մինսկի խմբի ֆորմատի եթե ոչ բացառիկությունը, ապա գերազանցությունն ու գերակայությունը պահելու համար։ Եվ այս հարցում պետք է անմիջական ու գործնական շահագրգռություններ ցուցաբերեն նաեւ մյուս երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան»:


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ