Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին թեժ մրցակցություն է սկսվել ՀՀ քրեակատարողական հիմնարկի վարչության պետի պաշտոնի համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմնական մրցակցությունն ընթանում է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանի ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի միջեւ:

Մեր տեղեկություններով՝ այժմ ամեն մեկն իր ծանոթին է «խառնում» գործը գլուխ բերելու համար, սակայն դեռեւս հստակ չէ, թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել նրանցից, սակայն վերջիններս համառորեն հեռախոսազանգերին չէին պատասխանում, կամ հեռախոսներն անջատված էին։ Նշենք, որ դեռեւս հւլիսին ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանը ազատվել էր աշխատանքից եւ մինչեւ այսօր անհասկանալի է, թե որն է նրա ազատման պատճառը։ Չի բացառվում, որ Հայկ Հարությունյանը նշանակվի ՀՀ ԱԱԽ քարտուղար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ