Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր նախկին կուսակցության՝ ՕԵԿ-ի գործունեությանը չի հետեւում։  «Ժողովուրդ»-ի հարցին, թե  ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքը արդյոք կնպաստի, որպեսզի ՀՀ-ում էլեկտրաէներգիան չթանկանա՝ ասաց. «Ես ընտրել եմ իմ ճանապարհը, ես ավելի շատ գործադիրում եմ ինձ տեսնում։ Ես միտինգներից հեռու մարդ եմ, ես միշտ պայքարել եմ... իհարկե, օրինական միտինգներն օրենքով նախատեսված է, բայց անօրինական միտինգների, հավաքների դեմ միշտ ես եմ պայքարել՝ որպես ոստիկան, ու չեմ կարծում, թե ինձ կսազեր, որ ամբիոնից գնայի, քարկոծեի, ասեի՝ սա այսպես չէ, սա այնպես չէ, ավելի լավ է ես իմ աշխատանքով ապացուցեմ, որ ես կարող եմ իմ հայրենիքի համար ինչ-որ բան անել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ