Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյան-Տարոն Մարգարյան հակասություններն արդեն բացահայտ բնույթ են կրում։ ՀՀ կառավարության երեկվա նիստում տարածքային կառավարման նախարարությունը որոշման նախագիծ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին 4 մլրդ դրամ հատկացնելու մասին։ Ու երբ կառավարության նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացնում էր նախագիծը, Հովիկ Աբրահամյանը միջամտեց. «Մարգարյան, բա մենք պայմանավորվել էինք տարվա վերջում տալ այդ 9 միլիոնը»։

«Պարոն վարչապետ, մենք նախնական վճարումների համար ենք նախատեսում այդ գումարը»,- հակադարձեց Մարգարյանը։ Սակայն Հ. Աբրահամյանը անհողդողդ մնաց. «Ոնց պայմանավորվել էինք, տենց էլ կանենք»։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով օրերս ՏԿՆ-ում այս թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել, եւ որոշում է կայացվել՝ անկախ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից, կառավարության նիստին այդ հարցն, այնուամենայնիվ, ներկայացնել։ Թերեւս հենց այդ անակնկալն է եղել պատճառը, որ Աբրահամյանը զայրանա եւ մերժի առաջարկը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ