Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Օգոստոսի 10-ից հետո ԶԼՄ-ներով բավականին տարաբնույթ վերլուծություններ հրամցվեց ընթերցողին՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումների ու դրանց հետեւանքների վերաբերյալ։
Այդ պատճառով անդրադարձ չենք կատարի դրանց եւ այստեղ կոնկրետ շեշտադրում կարվի հակամարտության այսօրվա վիճակի եւ դրա հնարավոր շարունակության՝ ելքերի վերլուծության վրա։

Առաջին հավանական ելքն այն է, որ իրադարձությունները համարյա նույն կերպ կշարունակվեն։ Եթե հենվենք Սերժ Սարգսյանի կողմից «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վրա, ապա երկրորդ ելք կունենանք հետեւյալը. Հայաստանը կօգտագործի իր հրթիռային կոմպլեքսը, կտեղա ճակատագրական հարվածներ, կգրավի՝ ընդհուպ Բաքուն եւ վերջ կդնի այս 24-ամյա չարչրկված թնջուկին։
Երրորդ եւ վերջնական ելքը. Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ եւ մոտ ապագայում՝ նաեւ որպես ՄՄ անդամ կխնդրի կամ կդիմի Ռուսաստանին, որպեսզի խաղաղապահ զորքեր տեղակայի հակամարտության գոտում եւ սաստի անհնազանդ Ադրբեջանին։ Այս խնդրանքին, իհարկե, Ռուսաստանը հաճույքով կողմ կարտահայտվի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ