Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը արդեն մեկ շաբաթից ավելի է սեփական նախաձեռնությամբ Էկվադորում է, գնացել է այնտեղի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու եւ «չերեզ» Հայաստան կամ հայկական մակնշումով ապրանքներ ներմուծելու ռուսական շուկա։ «Ես եկել եմ ստեղ, որ պաշտպանեմ, քանի որ Եվրոպան փակվել է ռուսական շուկայի համար, ապա մեր միջոցով Հարավային Ամերիկայի կողմից կարելի է ներմուծել Ռուսաստան»։

Փաստորեն այստեղ եք, որ օգնե՞ք Ռուսաստանին։

Ոչ, ինչո՞ւ Ռուսաստանին, ես, որպես Հայաստանի ներկայացուցիչ, պետք է որոշակի մթերքներ Հայաստանի միջոցով Ռուսաստան արտահանեմ, սկզբից մեր համար է, հետո նոր իրենց։ Կամ կներմուծենք Հայաստան, նոր Ռուսաստան, կամ պրյամո Ռուսաստան, բայց բոլոր դեպքերում մեր հայկական ընկերություններով պետք է արտահանենք, որ հարկերը Հայաստանին մուծենք։ Հիմա կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կամ բերելու, դեռ չենք ավարտել գործարքները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ