Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ սահմանափակվում է տիգրանսարգսյանական կադրերին նախազգուշացումներ անելով եւ խուսափում է լայնածավալ կադային ջարդ անելուց։ Օրինակ տեղեկացանք, որ  Աբրահամյանը գործարարների հետ վերջին հանդիպման ժամանակ արտահանողների մոտ «շան լափ» է թափել գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական Աբրահամ Բախչագուլյանի գլխին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտահանվող սննդի որակը բավական հեռու է պահանջվող չափանիշներից, ինչն էլ շարժել է ներկրող երկրների համապատասխան շրջանակների զայրույթը եւ խափանել հետագա համագործակցությունը: Այսինքն՝ Բախչագուլյանի ղեկավարած կառույցը կամ մատների արանքով է  նայել խնդրին կամ էլ համապատասխան լիցենզիա է տվել ծանոթ-բարեկամ կամ այլ սկզբունքով։ Այնուամենայնիվ ասացին, որ Աբրահամյանը դեռեւս մտադիր չէ հանել Բախչագուլյանին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ