Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վարչապետի 100 օրը մի տեսակ աննկատ անցավ. փորձե՞լ եք ամփոփել՝ ի՞նչ հաջողվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այս ընթացքում, ի՞նչ խնդիրներ մնացին չլուծված։

Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը երեկ նշեց. «Այդ 100 օրվա գաղափարը չգիտեմ՝ ով է մտցրել, բայց ես դրան դեմ եմ։ Որեւէ երկրի իշխանություն, կարծում եմ, 100 օրվա ընթացքում չի կարող տնտեսության մեջ արմատական բեկում մտցնել. կարող է ձեւավորել կառավարություն, հաստատել ծրագիրը, ինչը արվել է, եւ քայլեր ձեռնարկել այդ ծրագրի իրականացման ուղղությամբ։ Իմ կարծիքը կհայտնեմ տարեվերջին՝ տարին ամփոփելու ժամանակ։

Համենայն դեպս այն շեշտադրումները, սկզբունքները, որոնք դրված են եղել կառավարության ծրագրում, բոլորի մեկնարկը տրված է։ Մենք պետք է զինվենք համբերությամբ եւ սպասենք՝ հետագա ընթացքն ինչպիսին կլինի, որովհետեւ դա 3 ամսվա կամ մեկ տարվա խնդիր չէ՝ շարունակական գործընթաց է»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ