Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» նախորդ համարում անդրադարձել էինք Արայիկ Մեխակյանի, ով առավել հայտնի է Նեմեցի Արո մականվամբ, եւ «Մարաթուկ» տուրիստական ընկերության սեփականատեր Զորիկ Վարդանյանի (Մարաթուկի Զորիկ) վիճաբանությանը, որն ավարտվել էր ծեծկռտուքով։ Նախորդ հրապարակման ժամանակ մեզ չհաջողվեց կապվել, ըստ աղբյուրի, Նեմեցի Արոյի կողմից ծեծի ենթարկված Մարաթուկի Զորոյի հետ, քանի որ վերջինիս տուրիստական ընկերությունից հավաստիացրել էին, որ իրենց տնօրենը երկրում չէ։ Եվ ահա երեկ մեր նույն աղբյուրները փոխանցեցին, որ նախ վերոհիշյալ վեճին մասնակցել է նաեւ Կադաստրի կենտրոնական սպասարկման գրասենյակի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը։ Իսկ Զորիկ Վարդանյանը լավ էլ երկրում է եւ այս պահին գտնվում է Ծաղկաձորում, խնամու՝ Մարգար Օհանյանի առանձնատանը։ Հավելենք, երբ այս անգամ զանգահարեցինք Զ. Վարդանյանի տուրիստական ընկերություն, այս անգամ, ի տարբերություն նախորդ օրվա, նշեցին, որ նա պարզապես քաղաքում չէ, ոչ թե երկրից է բացակայում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ