Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Առավոտ»  թերթը գրում է. «Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը: Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գարիկ Դանիելյանի մեղադրական ճառի ընթերցումից հետո պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբան Վահան Հայրապետյանը: Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: Դավիթ Վարդանյանը դեռեւս նախկինում կայացած դատական նիստերի ժամանակ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել եւ ինքնախոստովանական ցուցմունքի ժամանակ նշել, որ հաշիշ տեսակի թմրանյութը ձեռքբերել է իր անձնական օգտագործման համար Ագարակ քաղաքի գազալցակայանում եւ ոչ թե` մաքսանենգության ճանապարհով: Գարիկ Դանիելյանը մեղադրականի ընթերցման ժամանակ, հղում անելով վկաների ցուցմունքներին եւ մինչեւ օրս ձեռքբերված փաստերին, նշեց, որ ամբաստանյալի ներկայացրածը մտացածին է, իսկ բերած փաստարկները` անհիմն: Դատախազը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքը բռնագրավել եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ազատազրկում`հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ