Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ Նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը։

Ըստ մեր աղբյուրների՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիեւը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» ունենալով, եւ այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհաքաղաքական դավադրություն ԱՄՆ-ի դեմ, ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ