Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տնտեսության թույլ աճի պայմաններում գնաճի մակարդակը այս տարի Հայաստանում բավականաչափ ցածր է։ 12-ամսյա հատվածում այն գտնվում է նախատեսված թիրախային ցուցանիշի անգամ նվազագույն սահմանից ներքեւ։ Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անցած ամիս գնաճը կազմեց ընդամենը 0,4 տոկոս, իսկ օգոստոսին՝ 0,8 տոկոս։

Երկար ժամանակ Հայաստանում 12-ամսյա գնաճի նման ցածր մակարդակ չէր արձանագրվել։ Սա անշուշտ նպաստավոր է սոցիալական առումով, սակայն տնտեսության համար այնքան էլ ձեռնտու չէ։ Այն զսպում է տնտեսական գործընթացները։ Առավել եւս, որ թույլ զարգացումների պայմաններում ցածր գնաճը խոչընդոտում է տնտեսության ակտիվությանը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ վերջին շրջանում Կենտրոնական բանկը սկսել է հաճախակի անդրադառնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքին։ Երկրորդ եռամսյակում այն իջեցվեց 0,5 տոկոսով։ Եվս 0,25 տոկոսով ԿԲ-ն փողը էժանացրեց օգոստոսի սկզբին։ Ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում 6,75 տոկոս է։

Կենտրոնական բանկը մտադիր է առաջիկայում եւս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը։
Այդ եւ այլ գործոնների հետեւանքով սպասվում է գնաճի որոշակի ակտիվացում։ ԿԲ կանխատեսումների համաձայն. «Կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը ձեւավորված համեմատաբար ցածր մակարդակից աստիճանաբար կաճի՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջավայրի ստորին սահմանի շրջանում»։ Միայն հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջին գնաճի մակարդակը կմոտենա նպատակային ցուցանիշին։

Առաջիկայում գնաճի թեկուզ թույլ, բայց որոշակի ակտիվացման հիմքերը Կենտրոնական բանկը կապում է հիմնականում ներքին տնտեսական դաշտի հետ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ