Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Վերջին տարիների ամենասուր բախումներից մեկը Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ էր: ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ մարզպետն ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու...», ինչին ի պատասխան, ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր. «Որոշ մարզպետներ, գյուղապետեր, որոնք լիարժեքորեն չեն համապատասխանում իրենց պաշտոնին... այդ դասին դասվում է նաեւ ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչեւ հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել: Այս 4 ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են՝ «ծիրանի ցոգոլ»: Թե երբ պիտի հասնի՝ ես չգիտեմ»:

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու օրվանից լուրեր էին շրջում, որ Ղազարյանը հրաժեշտ է տալու պաշտոնին: Եվ ահա, մի քանի օր առաջ նա Վայոց Ձորի մարզպետին հանձնարարել է «դիմում գրել»: Երբ վերջինս զարմանք է հայտնել, նրան պարզապես հիշեցրել են 2012-ի փոխհրաձգությունը խնամի Ծառուկյանի հետ: Մարզպետը, ենթադրելով, որ վարչապետն անձնական նախաձեռնություն է դրսեւորել, դիմել է Սերժ Սարգսյանին: Վերջինս լսել է նրան եւ ասել՝ դիմումը գրիր, մի բան կմտածեմ քեզ համար: Մեր տեղեկություններով, առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվելու է մարզպետի հրաժարականը: Երեկ նա արդեն աշխատանքի չէր գնացել: Սակայն արտաքին գործերի նախարարությունում այժմ զբաղված են Էդգար Ղազարյանի համար մի «հարմար» եվրոպական երկիր փնտրելով, որ դեսպան ուղարկեն: Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում սա դժգոհության տեղիք է տվել՝ նորից քաղաքական անձ են նշանակում, իսկ պրոֆեսիոնալ դիվանագետներն ամբողջ կյանքում սպասում են նշանակման»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ