Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի երկրորդ փեսան՝ Վովա Թամրազյանը, մի քանի օր առաջ նշանակվել է «Զվարթնոց» մաքսատան պետ:
Այս նշանակման մասին խոսվում էր դեռ վաղուց՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց շաբաթներ անց, երբ նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը, Շենգավիթի ոստիկանապետից դարձավ նույն համայնքի հարկայինի պետ, սակայն Թամրազյանի նշանակումը ձգձգվում էր՝ թերեւս, հաշվի առնելով մամուլում բարձրացված մեծ աղմուկը: Ասում էին, թե Հովիկ Աբրահամյանը սպասում է, որ իրավիճակը փոքր-ինչ խաղաղվի, որից հետո հնարավորություն կստանա անաղմուկ ավարտին հասցնել փեսայի նշանակումը։ Փաստորեն, սպասելիքներն արդարացան: Հանրապետության բավական «յուղոտ» պաշտոններից երկուսն այլեւս զբաղեցնում են նրա փեսաները»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ