Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի տեղում կառուցվող ՀԱՊԿ ակադեմիայի շինարարական աշխատանքները ակտիվացան հատկապես ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալուց հետո, երբ Արթուր Բաղդասարյանը նշանակվեց ակադեմիայի նախագահ: Այդ օրերին քանդվեց անգամ դպրոցի պատմամշակութային նշանակության առաջնապատը, ինչը որակվեց որպես պատահական փլուզում, ապա ամբողջ շինհրապարակը պատվեց «ՀԱՊԿ ակադեմիա» գրությամբ շինարարական պաստառներով, եւ ակտիվ շինաշխատանքներ սկսվեցին: Բայց ինչ թափով որ այդ աշխատանքները սկսվել էին, նույն թափով էլ կանգ առան: Այս օրերին բացարձակապես որեւէ աշխատանք չի կատարվում: Մինչդեռ ամիսներ առաջ՝ փետրվարի 5-ին, այն ժամանակ դեռեւս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում քննարկել էին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծմանն առնչվող կազմակերպչական եւ բովանդակային հարցերը եւ արձանագրել, որ ակադեմիայի գործունեության մեկնարկը պետք է տրվի սեպտեմբեր ամսին:

Որոշ տեղեկություններով, Ակադեմիայի կառուցման աշխատանքների դադարեցումը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի պատրաստվում իր վրա վերցնել ակադեմիայի կառուցման ամբողջական ծախսը, ինչն, ըստ էության, բավական մեծ գումարների հետ է կապված: Իսկ դրսից հատկացվող ֆինանսական օգնությունը կարծես թե ուշանում է, ինչը մեկնաբանվում է որպես մտադրությունների փոփոխություն: Անվտանգության խորհրդի քարտուղար չլինելով՝ Բաղդասարյանը չունի այլեւս այն ուժը, ինչ առաջ, հակառակ այն բանի, որ Բաղդասարյան- Բորդյուժա մտերմությունը պայմանավորված չէր այդ պաշտոնով: Նրանց մտերմությունը անձնական է»:


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ