Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ լրագրողների այն պնդումների հետ, որ ԱԺ-ում լրագրողների մուտքը դժվարացել է. «Չեմ կարծում, որ կա նման բան։ Հիմնական հարցը նրա շուրջ է, որ, օրինակ, նկարահանող սարքավորման համար անցաթուղթ են ուզում, բայց դա միշտ էլ եղել է մինչեւ հավատարմագրումը»։ Մեր դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո  է նման իրավիճակ ստեղծվել, ԱԺ նախագահը ժխտեց Թովմասյանի առնչությունը լրագրողների մուտքի սահմանափակման հետ, իսկ հետո էլ հավելեց. «Թովմասյանը կապ չունի, պարզապես դուք եք վախեցած՝ չգիտեմ ինչից։ ԱԺ-ն միշտ էլ բաց է եղել»։ Մեր դիտարկմանը, թե կարող է երաշխիքներ տալ, որ լրագրողների աշխատանքը ԱԺ-ում չի սահմանափակվի, Սահակյանը պատասխանեց՝ «Ոչ»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ