Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Երեւան» հեռուստաընկերության վերածնունդը, որի գլխավոր բաժնետերը վերջերս դարձավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ձգձգվում է: Հայտարարված էր, որ նոր եթերաշրջանին, որը Հայաստանում սեպտեմբերի 21-ին է համարվում, այն արդեն նորացված ցանցով եւ կազմով կներկայանա հայ հեռուստադիտողին: Սակայն ոչ հաղորդումների ցանկն է հստակ, ոչ էլ աշխատակազմը: Բաղդասարյանի ԹիՎի-ի նոր հավաքագրած կադրերն արդեն մեկ-երկու ամիս է, բարեգործական  հիմունքներով գնում-գալիս են գործի` հույս ունենալով, որ գոնե սեպտեմբերից կվարձատրվեն: Նրանց խոստացվել էր, որ սեպտեմբերի առաջին օրերին աշխատանքային պայմանագրեր են կնքվելու: Բայց եկավ սեպտեմբերը, եւ նրանց տեղեկացրին, որ պայմանագրերի կնքման գործընթացը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին մենք տեղեկացանք նոր հեռուստաստուդիայի աշխատողներից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ