Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս պահին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի տեղը թափուր է, քանի որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դատավոր Ալվինա Գյուլումյանը ժամանակից շուտ հետ կանչվեց եւ նշանակվեց Սահմանադրական դատարանի դատավոր:

Այժմ մրցույթ է հայտարարվել, եւ ընթանում է փաստաթղթերի ընդունման գործընթաց, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 24-ը:

«Ժամանակի» տեղեկություններով, սակայն, ՄԻԵԴ-ում որպես Հայաստանի ամենահավանական ներկայացուցիչ դիտարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը: Այս պահին Կոստանյանի հարցը դրված է լուրջ քննարկման»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ