Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ուելսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում տեղի է ունեցել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որն անցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորությամբ։

Հանդիպման փաստն ինքնին նշանակալից է այն իմաստով, որ փաստորեն երկար ժամանակահատվածի ընդմիջումից հետո Սարգսյան-Ալիեւ հանդիպում է տեղի ունենում ԱՄՆ նախաձեռնությամբ, ԱՄՆ հովանու ներքո։ Եվ սա կրկնակի նշանակալից է այն իմաստով, որ տեղի է ունենում Սոչիի եռակողմ հանդիպումից հետո։

Ընդ որում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՌԴ-ն ներկայացված չէ։ Եվ սա, ըստ էության, կարելի է աննախադեպ երեւույթ համարել ղարաբաղյան կարգավորման վերջին շրջանի զարգացումներում։ Աննախադեպ այն իմաստով, որ տեղի է ունենում առանց Ռուսաստանի, որովհետեւ այս ընթացքում բազմիցս եղել են ռուսական նախաձեռնություններ առանց Արեւմուտքի։ Ահա այս տեսանկյունից մենք երեւի թե ականատես ենք լինում ղարաբաղյան կարգավորման գործընթացում բալանսավորման յուրօրինակ մի ակտի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ