Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը զրուցել է Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Երբ մեր հայրենիքի սահմաններում լարվածություն էր, կարծես թե ազգովին բռունցքվեցինք, բայց էլի եղան ինչ-որ ՀԿ-ներ, անհայտ գրանտներից սնվող ուժեր, ովքեր խոսում էին ադրբեջանցիների հետ տոլմա փաթաթելու ու հայ-ադրբեջանական եղբայրության մասին: Ի՞նչ կասեք հայի այս տեսակի մասին, ու ինչպե՞ս պետք է պայքարել նրանց դեմ:

Մի քանի անգամ ասել եմ, որ հայ ժողովուրդն ինքն է իր բախտի տերը, իր ճակատագիրը որոշողը: Միասնական լինենք` բոլոր մեր նպատակները կիրագործվեն: Դրսի թշնամական ուժերը, բնականաբար,  կփորձեն գումարներ ներդնել, որպեսզի ներսում խառնակություններ առաջացնեն: Դրսի այդ ուժերի հատուկ  ծառայություններն արդեն անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց վերլուծություններով` Հայաստանում կարելի է պետությունը թուլացնել, ժողովրդին, սահմանը թուլացնել, եթե կարողանան օգտագործել պատերազմի մասնակից տղաների: Բայց մի՞թե հանուն հայրենիքի պատերազմած տղաներն այսօր կդառնան խաղալիք օտար ուժերի ձեռքին եւ կօգտագործվեն հայ ազգի, հայոց պետականության դեմ: Ես չեմ ուզում հավատալ, թե նման բան կլինի: Իսկ եթե կլինեն էլ նման մարդիկ, ապա նրանք խոստորեն պատժվելու են: Նրանք դաժան պատժի  են արժանանալու: Եթե ժողովուրդն էլ չպատժի դավաճաններին, Աստված պատժելու է, որովհետեւ հայ ազգը Աստծո զավակ է: Թող հասկանան հայ ազգին դեմ գնացող հայանունները, թե ում թելն են թելում եւ թող զգուշանան արդար պատժից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ