Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհրդարանում առաջիկայում նոր, ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Չնայած այսօրվա դրությամբ Գալուստ Սահակյանը մեկ գլխավոր եւ 6 «շարքային» խորհրդական ունի, բայց, այնուամենայնիվ, որոշվել է Լ. Սարգսյանին եւս աշխատանքի «տեղավորել»: Մեզ տեղեկություններ հասան նաեւ, որ Լեւոն Սարգսյանն արդեն իր շրջապատում հայտարարել է, թե շուտով Ազգային ժողով է վերադառնալու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Ճիշտ կլինի հարցն ուղղեք Գալուստ Սահակյանին»: Դա էլ առայժմ չհաջողվեց»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ