Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի  շուրջ 6 տարի առաջ ավելի շատ մարդ էր հավաքված, քան այսօր, անհերքելի իրողություն է։ Թե ով ինչու հեռացավ նրա կողքից, այդ մասին շատ է խոսվել։ Որպես ընդհանրական պատկեր, թերեւս կարելի է հիշել, որ շատ-շատերը դժգոհ էին Տեր-Պետրոսյանի  սառը վերաբերմունքից, որ միշտ իրեն բարձր էր պահում, հարկ չէր համարում կոնտակտի մեջ մտնել՝ Հաճախ շփվելով միջնորդների միջոցով։

Բայց հիմա կարծես թե Տեր-Պետրոսյանն իջել է իր բարձունքից այն աստիճան, որ գնում է ԲՀԿ նախագահ Ծառուկյանի տուն կամ գրասենյակ, նստում ոչ առաջնային տեղում ու ինչ-որ բան քննարկում։ Թե որն է Ծառուկյանի արժանիքը ՀՀ առաջին նախագահի աչքում, դժվար է ասել, բայց փաստ է, որ ՀԱԿ-ԲՀԿ սերտացումը անթաքույց դրսեւորումներ է ունենում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ