Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում  հացադուլ է հայտարարել անցյալ տարվանից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը: Նա այդ մասին հայտարարություն էր տարածել, որտեղ բացատրել էր, թե ինչու է անցել հացադուլի, որը ծայրահեղ մեթոդ է համարվում: «Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթեւոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակարգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակոմ են կործանել», ասված էր մարդասպանության մեջ մեղադրվող Մելիքյանի ծավալուն հայտարարության մեջ:

Ինչո՞ւ է դատավարության հենց այս փուլում, երբ արդեն վկաներ են կանչվում եւ հրապարակային հարցաքննվում դատարանի դահլիճում, հանկարծ մեղադրյալը որոշում գնալ նման քայլի: Սա ոչ միայն տարօրինակ է, այլեւ խոսում է այն մասին, որ մեղադրյալի շուրջ իրավիճակ է փոխվել: 

«Մեղադրյալ Տիգրան Մելիքյանի նախկին տնօրենը, որը գործով վկա էր եւ ով շատ սատարում էր նրան, հիմա ձերբակալված է կաշառակերության համար: Այս փաստը եւս վախեցրել է նրանց: Խոսքը Արմեն Լաբլաջյանի մասին է, որն, ինչքան գիտեմ, ազգակցական կապ ունի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի` Բուլկու հետ», մեզ հետ զրույցում ասաց սպանվածի կինը` Արփինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ