Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է սրվել են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ու ՀՀ բնապահպանության նախարար, «Ավշար» ընկերության սեփականատեր Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները: Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ պաշտոնը զբաղեցրած ժամանակ, օգտագործելով ՌԴ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած պաշտոնական կապերը, զարկ է տվել սեփական բիզնեսին, միայն թե դա արել է հայկական այլ ընկերությունների հաշվին:

Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայի մի քանի խոշոր սուպերմարկետներ ժամանակին խզել են կապերը «Ավշար» ընկերության հետ, փոխարենը վաճառելով «Հայասի» ընկերության արտադրանքը: Դա էլ պատճառ է դարձել լուրջ հակասությունների»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ