Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հարցազրույց տալով յուրային լրատվամիջոցներից մեկին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու հատկանշական հայտարարություն  է արել: Նախ՝ նա Սերժ Սարգսյանին ըստ էության հեռանալու երաշխիքներ է առաջարկել, եւ բացի այդ էլ, ըստ էության, փորձել է հանրային կարծիքը նախապատրաստել ոչ իշխանական քառյակի հնարավոր տրոհմանը, որում, սակայն, պետք է երեւի թե մեկ այլ հետաքրքրական ենթատեքստ արձանագրել: Եվ այսպես, նախ՝ Սերժ Սարգսյանին երաշխիքների մասով:

Ծառուկյանը հայտարարում է, որ չէր ուզի Սերժ Սարգսյանի հետեւից նրա այսօրվա ենթակաները խոսեին, ինչպես խոսում են առաջին կամ երկրորդ նախագահների հետեւից, ինչը Ծառուկյանի համար եւս անընդունելի է: Սա անուղղակիորեն երաշխիքային առաջարկ է Սերժ Սարգսյանին, սակայն պարզ չէ, թե ում անունից հնչող եւ ինչի արդյունքում ձեւավորված:

Ծառուկյանը հայտարարում է, որ հանդիպում է եւ առաջին, եւ երկրորդ նախագահների հետ, նաեւ շատ այլ գործիչների ու անհատների: Նա հաճախակի հանդիպում է նաեւ խնամու՝ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկու օր առաջ տեղի ունեցավ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը, մի քանի օր առաջ Ծառուկյանը քոչարյանական ժամանակներն էր գովազդում: Այս ամենի արդյունքում, ըստ էության, հարց է առաջանում, թե իր զրուցակիցներից որ մեկի հետ հանդիպման արդյունք են Սերժ Սարգսյանին ակնարկվող երաշխիքները: Մյուս մեսիջը՝ քառյակի մասով, ըստ էության ունի երկու ենթատեքստ, կամ ուրվագծվում է երկու ենթատեքստ: Նախ Ծառուկյանը փորձում է ապահովագրվել քառյակի ֆորմատի կորստից՝ հայտարարելով, որ ողբերգություն չէ եւ ԲՀԿ-ն երկկողմ ֆորմատներով կաշխատի: Ի դեպ, այս առումով հարց է առաջանում, թե արդյո՞ք սրա մեջ մտնում է նաեւ ՀՀԿ-ի հետ երկկողմ ֆորմատը, այսինքն՝ Ծառուկյանը գուցե թե հայտնում է իր քառյակի գործընկերներին, որ եթե ըմբոստանան ԲՀԿ-ի դեմ, ապա ԲՀԿ-ն ի զորու է իր հարցերը լուծել ՀՀԿ-ի հետ, իսկ ահա նրանք կարող են մնալ «բորդյուրին»: Եվ այս ակնարկը կարող է հետաքրքրական դիտվել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո: Չի բացառվում, որ ՀԱԿԿ-ի նախագահը իր դժգոհությունը կամ մտահոգություններն է հայտնել ԲՀԿ-ի պահվածքի վերաբերյալ, որոնց կապակցությամբ արտահայտվել էր նրբորեն նաեւ իր վերջին հարցազրույցներից մեկում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ