Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ նրա ղեկավարած կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում պետական բյուջեի մուտքերն ապահովել, որպեսզի 2015 թ. բյուջեն ներկայացնի: Բանն այն է, որ նախկինում տրվել են աշխատավարձ բարձրացնելու մասին խոստումներ, սակայն այսօր պարզվում է, որ բյուջեում այդքան գումար չկա: Սակայն ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում նման բան չկա: «Ուրեմն, ձեզ ասեմ, որ մենք ունենք առաջին կիսամյակի հաշվետվությունը, ու առաջին  կիսամյակի համաձայն` հարկային պարտավորությունները 100 տոկոսով, ծրագրի համաձայն, կատարվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ