Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Ժամանակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ նախօրեին կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նիստին ներկա Սուրիկ Խաչատրյանին հանձնարարել է ստորագրահավաք անցկացնել Սյունիքի մարզում: Եթե հավաքի անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն եւ ցույց տա, որ ինքը դեռ ընդունված է մարզում, կստանա բաղձալի նշանակման հրամանը:

Որոշ տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն արդեն իսկ լծվել է այդ գործին եւ իր մտերիմներին ու շրջապատին եւս լծել է հավաքելու անհրաժեշտ ստորագրությունները:

Սակայն սյունեցիների խոսքով՝ Լիսկայի մարդիկ ստորագրահավաքն անցկացնում են իրենց շրջապատում: «Նրանք վախենում են հրապարակային դուրս գան եւ ժողովրդից ստորագրություն հավաքեն, քանի որ շատ լավ գիտեն, թե սյունեցիները ոնց են զզվում այդ մարդուց»,- «Ժամանակին» ասացին նրանք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ